Փակ շուկայի գետնացումը հիմնանորոգվել է նախորդ տարի՝ 50 մլն դրամով: Այս օրերին հորդառատ անձրևների հետևանքով անցումը դարձել է անանցանելի: Պարզվում է՝ նորոգման նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում չի նախատեսվել, սակայն եղել է պոմպի տեղադրման պահանջ: Աշխատանքը կատարած ընկերությունն էլ պոմպը չի դրել ու դրա համար գումար չի ստացել: Քաղաքապետարանը փորձում է ժամանակավոր լուծում տալ: Գետնանցումում Վերահսկողական ծառայության հայտնաբերած խախտումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: