ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին: Նրան այդ մասին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը և «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք՝ մարտի 22-ին մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» եկած քաղաքացիների վրա:
Շինությունում մի քանի պայթյուն էր որոտացել, ապա հրդեհ էր բռնկվել:
ՌԴ ՔԿ-ի տվյալով՝ ահաբեկչությանը զոհ է դարձել ավելի քան 60 մարդ: