Տաջիկստանի երեք քաղաքացի, որոնց մասին լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնում էին, թե մասնակցել են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը, ներգրավված չեն Ռուսաստանում հանցագործությունների կատարման մեջ: Այդ մասին հայտնել է Տաջիկստանի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ նրանցից երկուսը գտնվում են հանրապետությունում, մեկն աշխատում է Ռուսաստանում՝ Սամարայում։