Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ և 20 մլն ֆունտ ստեռլինգ՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության հաղորդմամբ՝ փաթեթը կտրամադրվի Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամից, որը ղեկավարում է Մեծ Բրիտանիան: Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ փաթեթում կներառվեն ժամանակակից անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար: