Այս գիշեր ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրին, երկաթուղային հանգույցներին, զինանոցներին, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների տեղակայման վայրերին:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարվածները հասցվել են օդային, ծովային, ցամաքային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով:
Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի տեղեկությամբ՝ գիշերային հարձակման հետևանքով վնաս է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզում և Զապորոժիեում գտնվող էներգետիկ օբյեկտներին: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է 31 ԱԹՍ: