Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Պատկերները, որ մեզ են հասնում Մոսկվայից, սարսափելի են: Մեր մտքերը տուժածների և վիրավորների, ինչպես նաև ռուս ժողովրդի հետ ենք: Այս զազրելի գործողությունների բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ ուղերձում: