ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնևում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
2024 թվականի սեպտեմբերին Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման և առաջխաղացման համար: