Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի ու տուժածների ընտանիքներին։
«Մենք անկասկած դատապարտում ենք Մոսկվայում համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- հայտարարել է ՆԱՏՕ մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։