«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ Թուրքիայից ժամանել է մարտի 4-ին: Հարցաքննության տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Նա պատմել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանության համար: Նա խոստովանել է, որ հրահանգիչներն իրեն առաջադրանք են տվել սպանել դահլիճում գտնվող բոլոր մարդկանց:
Ձերբակալվածն ասել է, որ այդ քայլին գնացել է «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո: