Ռուսաստանի Քննչական կոմիտեի վերջին տվյալներով Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալ է ձերբակալվել: Քննիչները սկսել են աշխատել ձերբակալվածների հետ:
Նշվում է, որ ահաբեկչության վայրում շարունակվում են քննչական գործողությունները, կատարվում է համերգասրահի տարածքի զննում:
Նախնական տվյալով՝ մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վնասվածքները և այրման նյութերից թունավորումը: