Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցավակցություն են հայտնել և դատապարտել են Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ահաբեկչությունը կրկին թիրախավորել է անպաշտպան մարդկանց։ Միջազգային հանրությունը պետք է ամուր համախմբվածություն պահպանի ահաբեկչության նման արհավիրքի դեմ պայքարում»,- գրել է Բորելը։