Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։
Ժամը 21։30-ից Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզում, Ապարանի, Արագածի, Գավառի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում, Հրազդան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։