Այսօր՝ 20։30-ից 21։30-ը, Ազգային ժողովը կմիանա «Երկրի ժամ-2024»-ին՝ անջատելով խորհրդարանի շենքի էլեկտրականությունն ու արտաքին լուսավորությունը:
Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումն անցկացվում է 18-րդ անգամ:
Նախորդ տարի 190 երկիր մոլորակին նվիրել է ավելի քան 410 000 ժամ՝ անցյալ տարվա «Երկրի ժամը» դարձնելով ամենամեծ ներդրումն ապահոված «էներգետիկ» շարժումը։
Նախորդ տարի ևս Ազգային ժողովը միացել էր շարժմանը: