Երեխաների կոխլեար իմպլանտացիան իրականացվում է պետպատվերով: Այս միջամտությունից վերջին երեք տարում օգտվել է 78 երեխա, իսկ միայն այս տարի կատարվել է 37 վիրահատություն: Սքրինինգային ծրագրով նորածնային ծանրալսությունը մեր երկրում ախտորոշվում է անմիջապես՝ ապահովելով անհրաժեշտ բուժում: