Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ։
Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։