«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն անցել է 130-ը, իշխանությունների հավաստմամբ, այն կարող է աճել: Պուտինին զեկուցվել է 11 անձի ձերբակալության մասին:
Ահաբեկիչների համար դեպի Ուկրաինա սահմանին պատուհան է պատրաստված եղել. Պուտին:
Ահաբեկչության կապկակցությամբ Պուտինը ցավակցական հեռագրեր է ստացել տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից. ցավակցել են վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահը, արտգործնախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանը:
Ահաբեկչությունից տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ:
Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ ժամանել է Թուրքիայից, մարդկանց սպանության համար կես միլիոն ռուբլի են առաջարկել:
Ղրղզստանում ձերբակալվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, որոնք մահափորձ են ծրագրել երկրի ղեկավարության դեմ:
ՌԴ հակաօդային պաշտպանությունը երկրի չորս մարզում 12 ԱԹՍ է խոցել:
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 60 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ: