Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ ժամանակն է ցեղասպանության փաստը ներկայացնելու հարցում ուժեղացնել գիտական հատվածը, ընդլայնել գիտական ուսումնասիրությունների ժամանակագրական ծավալը:
Ներկայացնելով Թանգարան-իստիտուտի առաջիկա ծրագրերը` Էդիտա Գզոյանը նշել է, որ ապրիլի 24-ին նվիրված անգլերեն 200 էջանոց մենագրություն կլինի Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի և ադրբեջանական քաղաքների հայաթափման վերաբերյալ: