Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունը կեղծ է. Դուշանբեն Ռուսաստանի իշխանություններից նման տվյալներ չի ստացել:
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հիմնվել Ռուսաստանի պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության վրա: Գերատեսչությունից նշել են որ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է վնաս հասցնել Տաջիկստանի քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս:
Լրատվամիջոցները շարունակում են գրել, որ ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալվել են Տաջիկստանի քաղաքացիներ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձի, այդ թվում՝ համերգասրահում տեղի ունեցածին մասնակցած 4 ահաբեկչի ձերբակալության մասին: Այդ մասին հայտնել են Կրեմլից: