Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի
ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։
Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում: