Հրշեջները շարունակում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս սիթի հոլի» հրդեհաշիջման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մոտենում են ավարտին:
Առևտրի կենտրոնը շրջանցելով՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում մարել այրվող շինության տանիքը:
«Կրոկուս սիթի հոլից» բարձրացող ծուխը դարձել է արդեն մոխրասպիտակավուն, այնինչ մի քանի ժամ առաջ այն թանձր սև էր:
Հիշեցնենք՝ նախնական տվյալներով՝ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ: