Նախնական տվյալներով հաստատվել է, որ ավելի քան 60 մարդ է զոհվել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, զոհերի թիվը կարող է ավելանալ՝ ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տելեգրամյան ալիքում:
Քննիչները, կրիմինալիստները և գերատեսչության փորձագետները, ՌԴ ՆԳՆ-ի օպերատիվ ստորաբաժանումների հետ համատեղ, շարունակում են քննչական գործողությունները դեպքի վայրում:
Կատարվում է դիերի զննություն: Հաստատվել է, որ զոհերի թիվը 60-ից ավելի է:
Դեպքի վայրից առգրավվում են իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ զենք և զինամթերք, կատարվում է անհրաժեշտ փորձաքննություն, այդ թվում՝ գենետիկական և բալիստիկ:
Ուսումնասիրվում են նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: