Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածներն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին: «Ուկրէներգո»-ի ղեկավարի տվյալով՝ լուրջ վնասներ է կրել Խարկովը, քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։
Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1 միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության: Խնդիրներ կան նաև ջրամատակարարման և տրանսպորտային հաղորդակցության հետ կապված:
Թիրախավորվել է Զապորոժիեի ԴնեպրոՀԷԿ-ը: Կայանում հրդեհ է բռնկվել: Տուժել են նաև բնակելի կառույցներ, այդ թվում՝ Կիևում. խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է տեղի ունեցածը: «Ռուսական տարածքի գնդակոծությունների, սահմանը ճեղքելու փորձերին ի պատասխան` Ուկրաինայի թիրախներին 49 հարված է հասցվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը նաև հայտնում է, որ Բելգորոդին ուկրաինական հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Մանրամասները՝ տեսաշարում։