ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեներից զեկուցվել է կրակոցների մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն անընդհատ տեղեկություններ է ստանում տեղի ունեցողի և բոլոր համապատասխան ծառայությունների գծով ձեռնարկվող միջոցառումների մասին, նա արել է բոլոր անհրաժեշտ կարգադրությունները»,- հայտնել է նա: