Դատարանը որոշեց Նարեկ Սամսոնյանին 2 ամիս ժամկետով կալանավորել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Սաղաթելյանի նիստը՝ շուտով։ Նրան պաշտպանում է Արսեն Բաբայանը»,- գրել է նա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին. որ 2024 թ. մարտի 20-ին ինտերնետային Youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ասված էր ՔԿ-ի հաղորդագրության մեջ։