ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են բանակցություն սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ համայնքին միանալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Եվրամիությունը հենց նոր է որոշել սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները: Շնորհավորում եմ, ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է»,- գրել է նա X-ի իր էջում:
Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունել են Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացը: Նրանք ԵՄ Խորհրդին կոչ են արել «անհապաղ հաստատել այդ երկրների հետ բանակցությունների շրջանակը»: Անդամակցության հարցով բանակցությունները սկսելու հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվում: