Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինային ցուցաբերվող Արևմուտքի աջակցության պատճառով հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի։ Այդ կարծիքը նա հայտնել է Аргументы и факты պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ:
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանը սկզբում իրականացնում էր հատուկ ռազմական գործողություն։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ արևմտյան երկրները սկսել են ակտիվ և բացահայտ աջակցել Ուկրաինային։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը գործում է՝ ելնելով իր շահերից՝ պաշտպանել սեփական տարածքը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չորս նոր սուբյեկտ է ներառել, և հարևան Ուկրաինայի ռազմական ներուժը չպետք է սպառնա այնտեղի բնակիչների անվտանգությանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրական շտաբում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ քննարկել էր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր հակամարտությունը: Նա նշել էր, որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հնարավոր է: