Եվրահանձնաժողովը սկսել է Բելառուսից և Ռուսաստանից հացահատիկային ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման գործընթաց, հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նպատակն է կանխել եվրոպական շուկայի ապակայունացումը, նաև թույլ չտալ, որ Ռուսաստանը Եվրամիություն մատակարարումներից շահույթ ստանա:
FT-ն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է մեկ տոննայի դիմաց 95 եվրո տուրք սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող հացահատիկի համար, ինչը կարող է հանգեցնել գների առնվազն 50 տոկոսով բարձրացման: Այժմ Ռուսաստանից հացահատիկը Եմ է ներմուծվում զրոյական մաքսատուրքով:
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն, որն այժմ նախագահում է Եվրոպական խորհրդում, հավելել է, որ այդ թեման ԵՄ երկրների ղեկավարներն ակտիվորեն կքննարկեն Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի երկրորդ օրը՝ մարտի 22-ին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դատապարտել է այդ որոշումը: Մարիա Զախարովայի խոսքով՝ մաքսատուրքերի բարձրացումը կխորացնի աշխարհում պարենային ճգնաժամը: