ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնևում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին:
Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում և մի շարք աշխատանքային հանդիպումներ: