Մոնտեվիդեոյում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության իր գործընկեր Օմար Պագանինիի հետ, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Միրզոյանը շեշտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ և միանշանակ ճանաչման կարևորությունը: Այնուհետև, արտգործնախարարների մասնակցությամբ, պաշտոնապես բացվել է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը:
ԱԳ նախարարի այցի մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում: