«Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով»,- նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Արայիկ Հարությունյանը մատնանշել է, որ իր պատկառելի վաստակով Ազնավուրը վաղուց ի վեր դասվել է աշխարհահռչակ արվեստագետների շարքին: CNN-ը և Times-ը Ազնավուրին տարբեր տարիների հայտարարել են «Դարի արտիստ», Ֆրանսիան նրան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝«Բարի կամքի դեսպան»։
Մանրամասները՝ տեսանյութում: