Եվրահանձնաժողովը սկսել է Բելառուսից և Ռուսաստանից հացահատիկային ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման գործընթաց՝ հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նպատակն է կանխել եվրոպական շուկայի ապակայունացումը, նաև թույլ չտալ, որ Ռուսաստանը Եվրամիություն մատակարարումներից շահույթ ստանա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դատապարտել է այդ որոշումը: Մարիա Զախարովայի խոսքով՝ մաքսատուրքերի բարձրացումը կխորացնի աշխարհում պարենային ճգնաժամը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: