Մարտի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սպիտակի (տեսանելիությունը՝ 100-150 մետր), Թումանյանի (տեսանելիությունը՝ 150 մետր), Արթիկի (տեսանելիությունը՝ 100 մետր), Սևանի (տեսանելիությունը՝ 150 մետր), Գորիսի (տեսանելիությունը՝ 10-15 մետր), Կապանի (տեսանելիությունը՝ 20 մետր) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 20-30 մետր) մառախուղ է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: