Հայաստանում Իրանի դեսպանն արդյունավետ է համարում Կապանում Իրանի հյուպատոսության գործունեությունը: «Լուրեր»-ի հետ զրույցում Մեհդի Սոբհանին գոհունակությամբ արձանագրել է, որ շուտով սկսելու է գործել նաև Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը:
Դեսպանը հիշեցրել է, որ Թեհրանը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ու առհասարակ՝ խնդիրները երկխոսությամբ կարգավորելու կողմնակից է:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: