Լրատվամիջոցները հաղորդում են «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին: Հրշեջներն այրվող շինությունից դուրս են բերել շուրջ հարյուր մարդու: Տեղի է ունենում այրվող տանիքից մարդկանց տարհանում:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցածի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հատուկջոկատայինները սկսել են համալիրի գրոհը:
«Կրոկուս սիթի հոլում» հնչել է արդեն երկրորդ պայթյունը: Շենքն ամբողջությամբ շրջափակված է: Առևտրի կենտրոնում արգելափակված անձանց թվի մասին տեղեկություններ չկան: Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները մոսկովյան օդանավակայաններում:
Երկու շաբաթ առաջ ՌԴ-ում արևմտյան դեսպանությունները նախազգուշացնում էին ահաբեկչության վտանգի մասին: