Մարտի 22-ին՝ ժամը 13։40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում պատ է փլուզվել և վնասել գազատար խողովակը։
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցում պատը (մոտ 15 մետր երկարությամբ) փլուզվել է և վնասել գյուղը սնուցող գազատար խողովակը. գազամատակարարումը դադարեցվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ամրակապման աշխատանքներ:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և վերանորոգել գազատար խողովակը. գյուղի գազամատակարարումը վերականգնվել է: