ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Վազաշեն բնակավայրում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԳԱԶ 66-01» մակնիշի մեքենան: Մեքենան բեռնված էր մոտ 6 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վազաշենցի 24-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
24-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: