Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ժայռապատ հատվածների համար մշակվել է կանաչապատման նոր նախագիծ. կկիրառվեն տեղանքային ճարտարապետության տարրեր:
Երևանյան լճի կանաչապատման նախագծով նախատեսված է տարածքը ձևավորել բազմաթիվ գեղազարդ թփերով ու բույսերով։