ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել գործարար Ջորջ Լոգոթետիսի հետ` կից գրելով.
«Նյու Յորքում բավականին արդյունավետ հանդիպում ունեցա «Կոնկորդիա» գագաթնաժողովի (Concordia Summit) հիմնադիր, «Լիբրա խմբի» նախագահ, հայտնի գործարար Ջորջ Լոգոթետիսի հետ: Ի շարս համագործակցության տարբեր թեմաների՝ Ջորջ Լոգոթետիսի հետ քննարկել ենք նաև «Կոնկորդիա Հայաստան» գագաթնաժողով ստեղծելու հնարավորությունը, որի գործուն քայլերը պայմանավորվել ենք հստակեցնել Լոգոթետիսի՝ Հայաստան առաջիկա այցի ժամանակ»,- գրել է նա: