Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկա է եղել «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» նոր նախագծի բացման միջոցառմանը:
Արա Մկրտչյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին հրավերի համար:
Փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարի լավարկման համատեքստում: Մատնանշելով այդ ուղղությամբ օրենսդրության բարելավման, ռիսկերի հայտնաբերման, գնահատման և նվազեցման կարևորությունը, Արա Մկրտչյանը նշել է, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում հաշվետվությունների ներկայացման ազգային գործիքները կատարելագործելու համար:
Նախարարի տեղակալը նշել է, որ միևնույն ժամանակ ոլորտի հայաստանյան գործընկերների հմտությունների զարգացմանն ուղղված միջազգային լավագույն փորձի ներդրումը կապահովի կոռուպցիոն երևույթների և անդրազգային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը:
Նոր ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից՝ Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ: