Շուտով Երևանի փողոցներում կտնկվեն ժամանակին աղմուկ հանած ծառերը՝ սակուրան, հուդայածառը, ճապոնական թխկիները: Մայրաքաղաքի որոշ ծառեր այլևս ֆունկցիոնալ չեն, պետք է փոխարինեն նոր, ավելի գեղեցիկ, ավելի ֆունկցիոնալ ծառերով: Կանաչապատողները կարևորում են ոչ միայն քաղաքի էսթետիկ կերպարը, այլև հենց կանաչապատման հարցը: Քաղաքային իշխանությունները հավատացնում են, որ կանաչապատման նոր ծրագրով կապահովեն Երևանին անհրաժեշտ բուսականության 80-90 տոկոսը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: