Հյուսիսատլանտյան դաշինքը հանդես է գալիս Ուկրաինայում զորահավաքի շարունակման օգտին՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ ելույթ ունենալով Կիևում անվտանգության հարցերով համաժողովում։
«Ցավոք, նոր զինվորներ են պետք, քանի որ զինվորները զոհվում և վիրավորվում են։ Ձեզ ոչ միայն նռնակներ են պետք, այլև մարդիկ են պետք՝ զոհվածներին ու վիրավորներին փոխարինելու համար։ Իսկ դա նշանակում է զորահավաք: Ես հասկանում եմ, թե որքան դժվար է լիբերալ ժողովրդավարությունում մարդկանց համոզելը, բայց ես նաև փոփոխություններ եմ տեսնում»,- ասել է Բաուերը:
Նրա խոսքով՝ կան բոլոր հիմքերը՝ վստահ լինելու, որ Ուկրաինան կարող է հաջողության հասնել: