Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Պատգամավորը ելույթ է ունեցել խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ Քերոլ Մոնահանը նշել է, որ հայերի՝ Լեռնային Ղարաբաղը լքելու իրավիճակում ռուս խաղաղապահների չմիջամտելը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որ միջազգային մարդասիրական իրավունքը կարող է խախտվել առանց հետևանքների, և ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհն ապահովելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: