Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՌԴ նախագահի ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է քվեարկողների ձայների 87,28 %-ը:
Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է՝ 4,31 %-ով։ Նրան հաջորդում են Վլադիսլավ Դավանկովը «Նոր մարդիկ» կուսակցությունից՝ 3,85 %-ով, և Լեոնիդ Սլուցկին Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն՝ 3,20 %-ով:
ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ Պուտինը հաղթել է նաև ոչ բարեկամական երկրներում, որտեղ ամենից շատ ռելոկանտներն են՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Էստոնիայում, Ղրղզստանում, Լատվիայում, Ավստրալիայում, Հայաստանում անցկացված քվեարկության ժամանակ:
«Գերմանիայում ընդհանուր առմամբ բոլոր տեղամասերում Պուտինի օգտին քվեարկել է 56,82%, Էստոնիայում՝ 75,22%, Լատվիայում՝ 70,6%, Ավստրալիայում՝ 53,6%, Հայաստանում՝ 54,7%, ԱՄՆ-ում՝ 42,23%»,- ասել է Պամֆիլովան։
Նա պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամական երկրների ցանկում: «Պատճառն այն է, որ մենք Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ ունենք և ընտրական տեղամաս չունենք: Ռելոկանտները Վրաստանից եկել են Հայաստան, Թուրքիա, Ղազախստան»,- ասել է Պամֆիլովան։