Միայն այս տարի ոստիկանությունը հայտնաբերել է 303 միավոր զենք: Ապօրինի զենքի շրջանառությունը ավելացել է 2020-ի պատերազմից հետո, իրավապահների խուզարկություններով ու կամավոր հանձնելու դեպքերով վերջին երկու տարում շրջանառությունից դուրս է բերվել 2 835 միավոր ապօրինի հրազեն: Ապօրինի զենքը ինքնակամ հանձնելու դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: