Մարտի 21-ին՝ ժամը 13:46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1968 թ․) բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 2002 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: