Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական կուսակցության կողմից ամիսներ շարունակ արգելափակված օգնության հիմնական փաթեթը ի վերջո «կհասնի Ուկրաինա»: Նա նաև խոստացել է, որ Վաշինգտոնի աջակցությունը կշարունակվի:
Կիևում Սալիվանը հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Վերջինիս հետ համատեղ մամուլի ասուլիսում Սալիվանը չի հստակեցրել, թե երբ կտրամադրվի ամերիկյան օգնությունը: Երմակը նշել է, որ Բայդենի խորհրդականի հետ քննարկել են ուկրաինական կողմի կարիքները, գարնանը Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովը, ինչպես նաև հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալիքները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: