Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16-ական, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության ու անձնական ունեցվածքի գողության ՝ 7-ական, փաստաթուղթ կեղծելու՝ 5, ինքնիրավչության՝ 3, բնակարանային գողության, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին գաղտնիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, վստահված գույքը խաբեությամբ յուրացնելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու ու սառը զենքի հայտնաբերման` 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6 և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: