Տիկին Գալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և երեկ նաև պրոռեկտորի վրա են դրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարման աշխատանքները: Ինձ համար այս հարցը սպառված է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ես հարգանքով եմ վերաբերվում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած հարցերը»,- ասաց նա և հավելեց, որ հարցն օրակարգային չէ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մարտի 19-ին: