Օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը ձևական գործարքներով թաքցրել է խոշոր չափի հարկեր: Հանցավոր սխեման կիրառել են 2017-21-ին, որը բացահայտել է Քննչական կոմիտեն, խուզարկությամբ հայտաբերվել է դեռևս չիրացված մոտ 2800 շիշ օղի: Գործով անցնում է 4 անձ, նրանց նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ: Պետությանը հասցված վնասի կեսը՝ 1.6 մլրդը, վերականգնվել է:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: