Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ ԲՏԱ նախարարությունում ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ: Այս մասին գրառում է արել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Լևոն Օհանեսյանը ներկայացրել է ներդրումների աջակցման կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, 2024-ին նախատեսվող աշխատանքները:
Իմ խոսքում նշել եմ, որ բարձր տեխնոլոգիական անդրազգային ընկերություններն իրենց հետ ՀՀ են բերում նոր կարողունակություններ կրթության, գիտության ոլորտներում, ստեղծում հետազոտությունների ու մշակումների (R&D) նոր կենտրոններ, ապահովում նոր աշխատատեղեր, ինչպես նաև կարևորագույն գործոն հանդիսանում տնտեսության զարգացման համար:
Հանդիպմանը նաև քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված համատեղ ջանքերը»,- ասված է նախարարի գրառման մեջ: